Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կինոյի զարգացման ռազմավարությանը և COVID-19 համաճարակը

Կինոյի զարգացման ռազմավարությանը և COVID-19 համաճարակը
24.04.2020 | 23:00

Առցանց հանդիպման շրջանակներում Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքը ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի հետ ամփոփել է դեռևս դեկտեմբերին կայացած Կինոյի զարգացման ռազմավարության կոնֆերանսը՝ ուղենշելով հետագա համագործակցության հստակ ուղղություններ և միավորելով ուժերը ոլորտի խնդիրների լուծման շուրջ։ Ածարծվող թեմաները հետևյալն են եղել՝ միջազգային համատեղ արտադրությունը՝ որպես կինոարտադրության զարգացման կենսական գործոն, կինոոլորտի ֆինանսա-իրավական հարցերը, որակական կառավարումը կինոոլորտում, ներդումները` կինոարտադրության մեջ։

Հեռահար հանդիպման ընթացքում ԻՖԿԱ-ն ներկայացրել է նաև COVID-19 համաճարակի հետևանքով կինոոլորտում ծագած խնդիրների լուծման և դաշտի ճգնաժամային կառավարման քայլերի առաջարկ։ Վերջին ամիսներին Հայաստանում և աշխարհում ներդրված տեղաշարժի և գործունեության սահմանափակումները մեծապես ազդում են կինոոլորտի վրա, որտեղ ուղիղ շփումն ու թիմային աշխատանքը կենսական դեր ունեն։ Ծանոթանալով միջազգային փորձին՝ ԻՖԿԱ-ն առանձնացրել է որոշակի քայլերի ռազմավարություն, որը կառավարությանը կօգնի մեղմել համաճարակի ազդեցությունն ինչպես այս օրերին, այնպես էլ՝ երկարաժամկետ, երբ գալիք ամիսներին ակնհայտ կդառնա կինոգործիչների և պետության կրած իրական վնասի չափը։ Փոխնախարարը սիրով ընդունեց առաջարկներն ու ցանկություն հայտնեց սերտորեն համագործակցել՝ համատեղ իրականացնելով ճգնաժամի պայմաններում իրավիճակի գնահատման, վտանգների կանխարգելման ու ոլորտի աջակցության աշխատանքներ։

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ