ՌԴ Կենտրոնական բանկը 1.5 տոկոսով իջեցրել է բանկային տոկոսադրույքը:
Հետայսու այն կկազմի 5.5 տոկոս: Բանկն այդ քայլին է դիմել կորոնավիրուսից և նավթի գնանկումից տուժած տնտեսությունն ակտիվացնելու համար: ԿԲ մասնագետների փոխանցմամբ՝ բացասական միտումների հետևանքով Ռուսաստանի տնտեսության կրճատումը կկազմի 4-ից 6 տոկոս: Կորոնավիրուսի համավարակից առաջ ենթադրվում էր, որ տնտեսությունը 1.5 2 տոկոս աճ կգրանցի:
Կենտրոնական բանկի փոխանցմամբ, 2021-ին ակնկալվում է 2.8–4.8 տոկոսի աճ, սակայն 2022-ին աճը կկազմի 1.5–3.5 տոկոսի սահմաններում: