Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բորիս Ջոնսոնը մտադիր է աշխատանքի վերադառնալ երկուշաբթի

Բորիս Ջոնսոնը մտադիր է աշխատանքի վերադառնալ երկուշաբթի
24.04.2020 | 23:06

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախատեսում է աշխատանքի անցնել երկուշաբթի ՝ ապրիլի 27-ին, որպեսզի երկրում ավելի արդյունավետ կառավարվի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը, հայտնում է The Telegraph թերթը: Կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբի բուժումից հետո Ջոնսոնը դուրս է գրվել հիվանդանոցից և շարունակում է մեկուսացվել իր նստավայրում:


Վարչապետն օգնականներին հանձնարարել է հաջորդ շաբաթ պլանավորել հանդիպումներ նախարարների հետ, որ տեղեկանա կատարված աշխատանքի վերաբերյալ: Նախարարները աշխատում են զանգվածային թեստավորման և ախտորոշման ծրագիր վրա՝ վարակի տարածումը դանդաղեցնելու համար, հնարավոր է նաև, թուլացնելու կոշտ միջոցները, որ գրեթե պարալիզացրել են երկրի տնտեսությունը:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ