Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վրաստանը սպառնացել է, որ Սահակաշվիլիի նշանակման դեպքում հետ կկանչի դեսպանին

Վրաստանը սպառնացել է, որ Սահակաշվիլիի նշանակման դեպքում հետ կկանչի դեսպանին
24.04.2020 | 23:07

Վրաստանը հետ է կանչելու Կիևից իր դեսպանին, եթե երկրի նախկին նախագահ և Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին դառնա Ուկրաինայի փոխվարչապետ, այդ նշանակումն անընդունելի է Թբիլիսիի համար, ուրբաթ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:


Սահակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն հրավիրել է ստանձնել երկրի փոխվարչապետի պաշտոնը: «Ռազմավարական գործընկերոջ կողմից լուրջ հանցագործությունների համար դատապարտված և հետախուզվող անձին փոխվարչապետի պաշտոնում նշանակելը մեզ համար ծայրահեղ անընդունելի է... Իհարկե, Վրաստանը կարձագանքի այս քայլին: Մենք դեսպանին դեռ հետ չենք կանչել, բայց, եթե նման որոշում կայացվի, իհարկե, մենք մենք դեսպանին հետ ենք կանչելու առնվազն խորհրդակցությունների համար», - ասել է Վրաստանի վարչապետը:

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ