Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կարո Փայլան. Այլևս ոչինչ չի կարելի սպասել Թալեաթի ու Էնվերի քաղաքականությունը շարունակող մարդկանցից

Կարո Փայլան. Այլևս ոչինչ չի կարելի սպասել Թալեաթի ու Էնվերի քաղաքականությունը շարունակող մարդկանցից
24.04.2020 | 23:09

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ հերթական անգամ ներկայացնելով Թուրքիայի ժխտողական թեզերը: Այս մասին տեղեկանում ենք haberturk.com կայքից:


«Առաջին համաշխարհային պատերազմի կործանարար պայմաններում 1915 թվականի ապրիլի 24-ի վերաբնակեցման մասին որոշումը հայ ժողովրդի ոչնչացմանն ուղղված քաղաքականության արդյունք չէր: Թուրքիայի պետությունն ու ժողովուրդը ոչ մի կերպ չի համակերպվելու այս ստի ու զրպարտության հետ»,-ասել է Քալընը: Նա մեղադրել է Հայաստանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և Հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու առաջարկներն «անպատասխան թողնելու համար»: Արձանագրությունները Քալընն անվանել է կարևոր քայլ նույնիսկ Արցախի հարցի լուծման համար, բայց շեշտել է, որ «հայկական կողմը դրանք անտեսել է»:


«Որոշ հակաթուրքական շրջանակներ ցեղասպանության լոբբինգ են անում և կեղծում են պատմական փաստերը»,-նշել է խոսնակը:
Իբրահիմ Քալընի ելույթին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը: «6 տարի շարունակ Էրդողանը ցավակցում էր հայ ժողովրդին ապրիլի 24-ին: Այս տարի նա իր խոսնակին է գրել-տվել պետության 105 տարվա ժխտողական քաղաքականության մասին տեքստը: Ցավալի է: Այլևս ոչինչ չի կարելի սպասել Թալեաթի ու Էնվերի քաղաքականությունը շարունակող մարդկանցից»,- գրել է հայազգի պատգամավորը:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ