Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Երուսաղեմում անցկացվել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված արարողություն

Երուսաղեմում անցկացվել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված արարողություն
24.04.2020 | 23:14

Երուսաղեմում ապրիլի 24-ին կայացել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված արարողություն: Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով, այս տարի արարողությունն անցկացվել է համեստ պայմաններում:

«Ժամը 10-ին հինգ րոպե տևողությամբ հնչեցին Սուրբ Երկրում բոլոր հայկական եկեղեցիների զանգերը, որոնց միացան նաեւ ուրիշ համայնքների եկեղեցիների զանգեր: Հայֆա քաղաքում, ի հիշատակ Ցեղասպանության նահատակների, քրիստոնեական բոլոր համայնքները ևս հնչեցրեցին իրենց զանգերը»,-նշել է Կորյուն վարդապետը: Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի մոտ «Հայր մերը» հնչելուց հետո Երուսաղեմի հայոց պատրիարքության եւ միությունների անունից ծաղկեպսակներ են դրվել: Ավարտին ներկաներին իր խոսքն է ուղղել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետը:

Դիտվել է՝ 716

Մեկնաբանություններ