Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայ-թուրքական սահմանին՝ Անի բերդաքաղաքի դիմաց հսկա եռագույն դրոշ է տեղադրվել

Հայ-թուրքական սահմանին՝ Անի բերդաքաղաքի դիմաց հսկա եռագույն դրոշ է տեղադրվել
24.04.2020 | 23:17

Ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի՝ այսօր հայ-թուրքական սահմանին՝ Շիրակի մարզի Խարկով գյուղի մոտ, որը Անի բերդաքաղաքից բաժանում է փոքր տարածություն, տեղադրվել է ՀՀ դրոշը։ Դրոշի բարձրությունը 24 մետր է: Նախաձեռնությանը մասնակցել են նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու այլ պաշտոնյաներ: Խարկով գյուղը փակ տարածք էր եւ հնարավոր էր մուտք գործել միայն սահմանը հսկող ռուս սահմանապահների թույլտվությամբ: Սակայն այս տարի, ըստ Շիրակի մարզպետի, մուտքի ռեժիմը կթուլացվի: Գյուղը Անիից բաժանում է մի ձորակ:

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ