Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Դամասկոսի սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է Ցեղասպանության սրբադասված զոհերի ոգեկոչման պատարագ

Դամասկոսի սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է Ցեղասպանության սրբադասված զոհերի ոգեկոչման պատարագ
24.04.2020 | 23:22

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Դամասկոսի սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է Ցեղասպանության սրբադասված զոհերի ոգեկոչման պատարագ: Այն մատուցել է Դամասկոսի Հայոց առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանը: Սիրիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ պատարագին մասնակցել է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը:

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Խորհրդարանի նիստի օրակարգում ներառված էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը:

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ