Ֆրանսիայի Լիլ քաղաքում ծնված Հակոբ Ղասաբյանն իր հրաշալի կատարումներով շաբաթներ առաջ գերեց ֆիրանսիացի հայտնի աստեղերին՝ Լարա Ֆաբիանին, Պասկալ Օբիսպիրոնին, Ամել Բենթին ու Մարկ Լավուանին և ընդգրկվեց համաշխարհային «Ձայնը» նախագծի մասանկիցների թվում։
Բազմաթիվ միջազգային նախագծերի դափնեկիր հայ պատանին հաղթահարել է նաև մենամարտ փուլն ու այսօր ելույթ կունենա կիսաեզրափակչում, որտեղ մարզիչը՝ Պասկալ Օբիսպրոն կընտրի ընդամենը 3 մասնակցի։
Օվլիթ, Վերուշկա, Հակոբ, Աբի, Նեսսա, Բեյբի Ժի, Լյուդի Սոա և Նատան` ով կանցնի նոկաուտի փորձությունը և ով կերգի «Palais des Sports»-ում: Պատասխանը կիմանանք այսօր, ժամը 21-ին TF1 հեռուստաալիքով:
Ի դեպ, հայ պատանին կարանտինի օրերին թաղամասի բնակիչների համար ամեն օր տան պատշգամբից կազմակերպում է փոքրիկ համերգներ։