Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Միշել Աուն. Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը համամարդկային գիտակցության վրա խարանված դրոշմ է

Միշել Աուն. Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը համամարդկային գիտակցության վրա խարանված դրոշմ է
25.04.2020 | 17:41

Լիբանանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան կայքը տեղեկացնում է, որ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին հատուկ հայտարարությամբ հանդես եկավ նախագահ Միշել Աունը: Նա հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը որակեց իբրեւ համամարդկային գիտակցության վրա խարանված դրոշմ, որը մեզ մշտապես հիշեցնում է, որ մարդու գործած ոճիրը կհարատեւի այնքան ժամանակ, քանի դեռ կմնա անպատիժ:


Տեղի ունեցան նաեւ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ՝ հայ երեք հարանվանությունների եւ քաղաքական-հասարակական կազմակերպությունների միասնական համակարգմամբ:
Բեյրութում կազմակերպվեց համընդհանուր մոմավառություն, որի մեկնարկը տրվեց ապրիլի 23-ի երեկոյան հայաշատ Բուրջ Համուդի քաղաքապետարանի հրապարակում, այնուհետեւ հատուկ տեսանկարահանող ավտոշարասյունն անցավ հայաշատ թաղամասերով, այցելեց ՀՀ դեսպանություն, որից հետո՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն։
Ապրիլի 24-ին Անթիլիասի մայրավանքի հրապարակում տեղի ունեցավ հիշատակի պատարագ՝ համայնքային միայն 105 ներկայացուցիչների մասնակցությամբ, որին հետեւեց ծաղկեպսակների զետեղման արարողություն։


Ինչպես ողջ մոմավառության տեսանկարահանումը, այնպես էլ՝ հիշատակի պատարագը հեռարձակվեցին ուղիղ եթերով Լիբանանի տեղական հեռուստատեսությամբ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ինտերնետային հեռուստաալիքով։
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ լիբանանյան L’Orient-le-jour օրաթերթում տպագրվեց ՀՀ նախագահի հոդվածը՝ «Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը» խորագրով։


Ցեղասպանության զոհերի հանդեպ հարգանքի եւ հիշատակի խոսքով հանդես եկան նաեւ Լիբանանի մի շարք պետական, հասարակական եւ քաղաքական գործիչներ։

Դիտվել է՝ 1032

Մեկնաբանություններ