Երեկ երեկոյան ձերբակալվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը՝տեղեկացրեց Առուստամյանի փաստաբան Դավիթ Մանթաշյանը՝ նշելով, որ Առուստամյանը ձերբակալվել է անհեթեթ կասկածանքով, և իր պաշտպանյալը չի ընդունում։ Հետևաբար ձերբակալման որոշումն արդեն բողոքարկել են դատարանում։
Հարցին՝ ձերբակալությունը կապվա՞ծ է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ, փաստաբան Դավիթ Մանթաշյանն պատասխանեց, որ մանրամասներ հայտնելու իրավունք չունի՝ կապված նախաքննական գաղտնիքի հետ։
Սեդրակ Առուստամյանը ղեկավարում է Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, որի մեջ ընդգրկված են բազմաթիվ ընկերություններ։