Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Անկարան մերժում է Թրամփի «հայտարարության պնդումները»

Անկարան մերժում է Թրամփի «հայտարարության պնդումները»
25.04.2020 | 17:44

Թուրքիայի ԱԳՆ արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձին՝ հայտարարելով, որ ԱՄՆ նախագահի ուղերձը «հիմնված է հայերի կողմից դոգմայի վերածված սուբյեկտիվ պատումների վրա»։


«Ներքաղաքական մտադրություններով արված հայտարարությունը մեզ համար չունի ոչ մի իրավական ուժ: Մենք մերժում ենք այդ հայտարարության մեջ արված պնդումները»: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ դեռ ուժի մեջ է 1915-ի դեպքերի ուսումնասիրության համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկը։ «Հավատում ենք, որ հանձնաժողովի ստեղծման պարագայում ճշմարտությունը ի հայտ կգա: Հանձնաժողովի հարցը օրակարգից հանողները այն ծայրահեղական հայերն են, որոնք ուզում են մոռանալ տալ 1915-ին ունեցածի իրենց պատասխանատվությունը», - ասված է հայտարարության մեջ:
Անկարան ԱՄՆ-ի ղեկավարությանը կոչ է արել «տեսնել ճշմարտությունն ու գործել համարժեք»։

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ