Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

82-ամյա Արտուշ Միրզոյանն ի վերջո ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի բարձունքում

82-ամյա Արտուշ Միրզոյանն ի վերջո ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի բարձունքում
25.04.2020 | 17:45

82-ամյա Արտուշ Միրզոյանն ի վերջո ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի բարձունքում: Նա, տեղյակ չլինելով սահմանափակումների մասին, ամեն տարվա պես եկել էր հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մի քանի ժամ սպասելուց հետո նրան այդպես էլ թույլ չէին տվել բարձրանալ հուշահամալիր։

Կեսգիշերն անց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրեց, որ վարչապետի հանձնարարությամբ, Արտուշ Միրզոյանին պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչն էլ տեղի ունեցավ ապրիլի 25-ին, ժամը 2.15-ին:

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ