Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռենո Մյուզելիե. Ձեր կողքին եմ, որ երբեք չմոռանանք այս օրը

Ռենո Մյուզելիե. Ձեր կողքին եմ, որ երբեք չմոռանանք այս օրը
25.04.2020 | 17:55

Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ Դը Ազյուրի շրջանի նախագահ Ռենո Մյուզելիեն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ուղերձ է հղել. «105 տարի առաջ սկսվեց հայերի ցեղասպանությունը. կոտորածներ, կտտանքներ, տեղահանություններ, բարբարոսություններ: Այսօր մենք մեկուսացված ենք։ Ամեն տարի ես հայկական ծագումով ֆրանսիացիների կողքին եմ, ամեն տարի ես ձեր կողքին եմ, որպեսզի երբեք չմոռանանք այս օրը և այնպես անենք, որ այս բարդ աշխարհում դա այլևս երբեք չկրկնվի: Այսօր մենք մեկուսացման մեջ ենք, սակայն ես մտածում եմ ձեր մասին, մտածում եմ Հայաստանի մասին, մտածում եմ Մարսելի մասին, որն ապաստանի անհավանական հող է, ես մտածում եմ Ֆրանսիայի հայերի մասին և իհարկե ես մտածում եմ այն մարդկանց մասին, ովքեր մեծացան այստեղ, ինձ հետ իմ թաղամասում»: Նա շեշտել է՝ հուզված է, և այս հիշատակման օրը երբեք չպետք է մոռացվի:

Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ