Ապրիլի 25-ի ժամը 08:30-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար: Վայոց ձորի մարզի «Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է: Ջերմուկում, Դիլիջանի ոլորաններում, Չարենցավանում, Սիսիանում, Մարտունիում, Վարդենիսում, Գավառում և Շիրակի մարզում ձյուն է գալիս: