Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությունում չեմպիոն չի լինի

Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությունում չեմպիոն չի լինի
25.04.2020 | 17:58

Նիդերլանդների արքայական ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել չեղարկել առաջնության մյուս հատվածը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով՝ հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նիդերլանդների 2019/20-ի մրցաշրջանը հաղթող չի ունենա: Բարձրագույն խմբից ոչ մի ակումբ դուրս չի մնա, իսկ եվրագավաթներին ակումբները կմասնակցեն առաջնությունում մինչև դադարը զբաղեցրած տեղերը հաշվի առնելով: Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր 25-րդ տուրում: Առաջատարը «Այաքս»-ն էր, երկրորդ տեղում ԱԶ-ն, եռյակը եզրափակում էր «Ֆեյենորդ»-ը:

Դիտվել է՝ 921

Մեկնաբանություններ