Պետախ Տիկվա քաղաքում Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ տեղի քաղաքային իշխանությունների թույլտվությամբ կառուցված Հայոց ցեղասպանության սրբադասված անմեղ զոհերին նվիրված առաջին հուշարձանի մոտ ծաղկեպսակներ դրեցին հուշարձանի կառուցման հանձնախմբի մի խումբ անդամներ: Իսրայելում Հայոց Ցեղասպանությանը նվիրված կան խաչքարեր, բայց տեղադրված են Երուսաղեմի հայկական թաղամասում կամ մեր եկեղեցիների բակերում, իսկ հրեական հողի վրա երկրի իշխանությունների թույլտվությամբ սա առաջին ու բացառիկ նախագիծն էր, որ սկսվել էր նախկին քաղաքապետ Իցխակ Բրավերմանի ժամանակ և նոր քաղաքապետ Ռամի Գրինբերգի աջակցությամբ շուտով ավարտին կհասցվի: Քանի որ ցանկություն հայտնողները շատ էին, սակայն երկիրը դեռ մասնակի կարանտինի մեջ է, մարդկանց հորդորվել էր տարբեր ժամերի այցելել հուշարձան՝ կուտակումներից խուսափելու համար: