ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համոզմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ցանկանում է Դոնբասում խաղաղություն հաստատել, սակայն դա նրան դա թույլ չեն տալիս»: Ռուսաստանի Առաջին ալիքին հարցազրույցում նախարարն ասել է. «Ցավով պիտի արձանագրեմ՝ չնայած մեր համոզմունքին, որ նախագահ Զելենսկին անկեղծորեն ցանկանում է խաղաղություն հաստատել, այդ մասին նա խոսում էր նաև իր նախընտրական արշավի ժամանակ, այնուհանդերձ մենք առայժմ չենք տեսնում, որ նրան թույլ տան շարժվել դեպի 2015-ին կնքված Մինսկի համաձայնագրերի բարեխիղճ և ազնիվ կատարումը»: