Պերուի նախագահ Մարտին Վիսկարան կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի բուռն շրջանում պաշտոնից հեռացրել է ՆԳ նախարար Կառլոս Մորանային: Մեկ օր առաջ Մորանը հայտարարել էր, որ Պերուում 1200 իրավապահ է վարակվել COVID-19-ով: Վարչապետ Վիսենտե Սեբալյոսը հերքել է ԶԼՄ-ների տեղեկությունները, թե ՆԳՆ ղեկավարի հրաժարականը կապված է ոստիկանության ծառայողների համար սանիտարական սարքավորումների մատակարարման կոռուպցիոն սխեմայի հետաքննության հետ: «Նախարար Մորանը անձնական պատճառներով է հրաժարական տվել: Նա ղեկավարում էր նախարարությունը 2018-ի հոկտեմբերից, և մենք հարգում ենք նրա որոշումը»,- հայտարարել է վարչապետը: