Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեկնաբանել է Մերձավոր Արևելքում Թեհրանի և Վաշինգտոնի լարվածությունը՝ նշելով, որ Իրանը չի ձգտում հակամարտության:
«Իրանն ուշադիր հետևում է ԱՄՆ գործողություններին, բայց երբեք չի դառնա տարածաշրջանում որևէ փոխհրաձգության և լարվածության նախաձեռնողը», - ասել է Ռոհանին Կատարի էմիրի Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում: