Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սպիտակ տանը քննարկվում է Թրամփի ամենօրյա ճեպազրույցների կրճատման հարցը

Սպիտակ տանը քննարկվում է Թրամփի ամենօրյա ճեպազրույցների կրճատման հարցը
25.04.2020 | 22:36

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ ճեպազրույցը կիսատ է թողել և, չսպասելով լրագրողների հարցերին, դուրս եկել սենյակից, հայտնում է Daily Mail-ը։
Սովորության համաձայն մոտ երկու ժամ տևող ճեպազրույցին նախագահն այս անգամ ընդամենը 22 րոպե է ներկա եղել: Շատերը դա կապում են նախօրեին նախագահի՝ կորոնավիրուսով վարակված հիվանդներին հզոր ախտահանիչ միջոցներով բուժելու հայտարարության հետ, որը քննադատությունների էր արժանացել։

Սպիտակ տան 4 պաշտոնյա և որոշ հանրապետականներ հայտնել են, որ քննարկումներ են սկսվել նախագահի՝ ամենօրյա ճեպազրույցները կրճատելու թեմայով։ Չնայած ամենօրյա ճեպազրույցներն այժմ մեծ հայտնիություն ունեն՝ նախագահի խորհրդականները մտավախություն ունեն, որ դրանց ընթացքում հաճախ հնչած ոչ ճշգրիտ տեղեկատվության հետևանքով հեռուստադիտողների քանակը կարող է էապես կրճատվել։

Դիտվել է՝ 1603

Մեկնաբանություններ