Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվող զույգն այսօր ամուսնացել է: Մեկուսացման մեջ գտնվողների սնունդն ապահովող «Արտ Լանչ» սննդի կետերի հիմնադիր Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ և կից գրառում արել։ Նա գրել է, որ երբ առավոտյան գնում էր Ծաղկաձոր, իրեն ասել են, որ ծաղիկ ու տորթ է պետք․ «Հարցնում եմ ի՞նչ առիթ է, ասում են հարսանիք։ Մտածեցի կատակում են, պարզվեց իրականում կարանտինի մեջ գտնվող մի զույգ այսօր ամուսնացավ: Երջանկություն եմ մաղթում», - գրել է նա: