Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պարետի որոշմամբ երկարաձգվեցին Մարալիկ և Ձորակապ համայնքներ մուտքն ու ելքն արգելող սահմանափակումները

Պարետի որոշմամբ երկարաձգվեցին Մարալիկ և Ձորակապ համայնքներ մուտքն ու ելքն արգելող սահմանափակումները
26.04.2020 | 16:30

Պարետի որոշմամբ Մարալիկ և Ձորակապ համայնքներ անձանց և տրանսպորտային միջոցների մուտքի ու ելքի սահմանափակումը երկարաձգվել է մինչև ապրիլի 30-ը, ժամը 23։59-ը: Բացառություն են կազմում առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման և գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց տեղաշարժը և Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկությունը:


Պարետի որոշմամբ համայնքների ելքն ու մուտքը փակվել էին Մարալիկի առողջության կենտրոնում բուժաշխատողների շրջանում վարակի տարածման պատճառով։ 70 հոգանոց բուժանձնակազմից կորոնավիրուսով էր վարակվել 20 բուժաշխատող։ Այս համայնքներում վիրուսից մահացել է 3 մարդ։

Դիտվել է՝ 777

Մեկնաբանություններ