Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հարավկորեացի փորձագետները ենթադրել են, թե ինչ հիվանդությամբ կարող է տառապել Կիմ Չեն Ինը

Հարավկորեացի փորձագետները ենթադրել են, թե ինչ հիվանդությամբ կարող է տառապել Կիմ Չեն Ինը
26.04.2020 | 16:33

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, որի առողջության և նույնիսկ մահվան մասին պարբերաբար լուրեր են սկսել տարածվել ՉԼՄ-ներում, հավանաբար կյանքին չսպառնացող վնասվածք է ստացել, խոսքը կարող է գնալ նախկինում վնասված ոտքի կոճի խնդիրների մասին՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել են հարավկորեացի փորձագետները:

Հյուսիսկորեացի առաջնորդի առողջության մասին լուրերը սկսել են տարածվել, երբ նա ապրիլի 15-ին բաց է թողել իր պապի` Կիմ Իր Սենի հիշատակի կարևորագույն արարողությունը և հանրությանը չի ներկայացել ապրիլի 12-ից: Հարավային Կորեայի իշխանությունները պնդում են, որ իրենց հյուսիսային հարևանները շարունակում են նույն կերպ աշխատել, տարբեր ուղերձներ են հղում օտարերկրյա ղեկավարներին, ԱԳՆ-ն շարունակում է շփումները երկրի ներսում և սահմաններից դուրս: Հարավկորեացի փորձագետնեևը նշում են, որ ստեղծված իրավիճակը նման չէ այնպիսի դրության, երբ երկրի ղեկավարը մահամերձ է և նրան փոխարինելու կարիք կա:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ