Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սերգեյ Լավրով. Այլևս ոչ ոք չի կարողանա միանձնյա խաղի կանոններ թելադրել աշխարհում

Սերգեյ Լավրով. Այլևս ոչ ոք չի կարողանա միանձնյա խաղի կանոններ թելադրել աշխարհում
26.04.2020 | 16:34

Ոչ մի երկիր այլևս չի կարողանա միանձնյա խաղի կանոններ թելադրել միջազգային հանրությանը՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ Առաջին ալիքին հարցազրույցում: Դիվանագետի խոսքով՝ պետությունները, որ փորձում են միակողմանի խաղի կանոններ ձևավորել, վերջնականապես կորցրել են այդ հնարավորությունը՝ բախվելով միջազգային կյանքի անկախ մասնակիցների դիմակայությանը:

«Դա տեղի չի ունենա, քանի որ արդեն անհնար է. նրանց դիմակայում են այնպիսիները, որոնք ունեն միջազգային օրակարգի հաստատման հարցում իրենց իրավունքները պաշտպանելու բոլոր հնարավորությունները»,- ընդգծել է Լավրովը: Նա մատնանշել է, որ հավասարակշռող գործոնի դերում է հայտնվել նաև Ռուսաստանը: «Եթե ասենք, որ Ռուսաստանը չի ցանկանում թույլ տալ մյուսներին միայնակ ձևավորել խաղի կանոնները, այո, Ռուսաստանը չի ցանկանում, որ խաղի կանոնները թելադրվեն մեկի կամ երկուսի կողմից»,- հավելել է նախարարը:

Նա նշել է, որ անկախ դիրքորոշում միջազգային ասպարեզում Ռուսաստանը ձեռք է բերել, երբ երկիրը գլխավորել է նախագահ Վլադիմիր Պուտինը, և նրա խոսքով՝ «այդ ինքնուրույնությունը նյարդայնացնում է արևմտյան գործընկերներին»:

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ