Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ապրիլի 27-ին կվերադառնա աշխատանքի՝ հայտնում է Reuters-ը: Կորոնավիրուսից ապաքինված Ջոնսոնը կարանտինի տնտեսական հետևանքների ճնշման վերահսկողությունը կվերցնի իր ձեռքը: Մեծ Բրիտանիայում կառավարության նկատմամբ քննադատությունն ավելացել է բուժաշխատողների համար պաշտպանիչ սարքավորումների բացակայության պատճառով, արդեն մի քանի շաբաթ է, ինչ պատշաճ գնահատական չի տրվել համավարակի վտանգավորության աստիճանին: