Իտալիան մինչև տարեվերջ չի բացի սահմանները զբոսաշրջիկների համար՝ La Repubblica-ին հարցազրույցում հայտարարել է մշակույթի և տուրիզմի նախարար Դարիո Ֆրանչեսկինին: «Սահմանների բացումը կախված կլինի համաճարակային իրավիճակից և առանձին պետությունների քաղաքականությունից»,-ավելացրել է նա: Ֆրանչեսկինին ենթադրել է, որ մայիսին Իտալիայում կվերսկսվեն թանգարանների և տեսարժան վայրերի աշխատանքները, որոնք փակվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Աշխատանքները վերսկսող տեսարժան վայրերից մեկն էլ Կոլիզեյը կլինի: