Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ու՞ր են ուղղվելու ԱՄՆ-ի՝ նախկինում ԱՀԿ-ին տրամադրվող գումարները

Ու՞ր են ուղղվելու ԱՄՆ-ի՝ նախկինում ԱՀԿ-ին տրամադրվող գումարները
26.04.2020 | 16:37

ԱՄՆ-ն մտադիր է նախկինում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տրամադրվող գումարները փոխանցել առողջապահության հարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպություններին՝ տեղեկացնում է The Washington Post -ը` հղում տալով ամերիկացի պաշտոնյաներին և հարցին վերաբերող այն փաստաթղթին, որը ուղարկվել է ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակիցներին:

«Պետքարտուղարը խնդրել է պետդեպարտամենտին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը գտնել միջազգային օգնություն իրականացնող այլընտրանքային կազմակերպությունների` բացառելով ԱՀԿ-ն»,-ասված է փաստաթղթում, որն ուղղված է պետդեպարտամենտի աշխատակիցներին և հայտնվել է պարբերականի տրամադրության տակ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա խորհրդականները «անդրկուլիսյան» աշխատանքներ են տանում ԱՀԿ-ին մի քանի ճակատներով hետին պլան ուղարկելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ