Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իտալիայի մշակույթի նախարարը խոստացել է մայիսին բացել գլխավոր տեսարժան վայրերը

Իտալիայի մշակույթի նախարարը խոստացել է մայիսին բացել գլխավոր տեսարժան վայրերը
26.04.2020 | 16:37

Իտալիայի ամենահայտնի տեսարժան վայրերը՝ Կոլիզեումի հնագիտական հուշակոթողը և Պոմպեյը, այցելությունների համար կբացվեն մայիսին՝ La Repubblica-ին հարցազրույցում ասել է մշակույթի և տուրիզմի նախարար Դարիո Ֆրանչեսկինին:


«Թանգարանները կբացվեն մայիսին, ոչ մայիսի 4-ից, երբ լրանում է կարանտինի ժամկետը, այլ ավելի ուշ: Եվ կբացվեն միայն այն կառույցները, որտեղ հնարավոր կլինի ապահովել անվտանգության բոլոր միջոցառումները՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ ամենից դժվարը կլինի թատրոնների, կինոթատրոնների և այլ մշակութային հաստատությունների աշխատանքի վերականգնումը: Նախարարը հավելել է, որ զբոսաշրջության մասին խոսելը դեռ վաղ է: Կարանտինն Իտալիայում սահմանվել է մարտի 8-ից:

Դիտվել է՝ 2493

Մեկնաբանություններ