36 տարեկանում մահացել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը՝ New York Post-ին հաղորդել է Հոնկոնգում գործող HKSTV արբանյակային հեռարձակող ընկերության փոխնախագահը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրի:
Հյուսիսային Կորեայի առաջնորդի մահվան լուրը արդեն տարածվել են չինական Weibo սոցիալական ցանցում: Ճապոնիայի ԶԼՄ-ներն էլ պնդում են, որ Կիմ Չեն Ինը սրտի վիրահատությունից հետո գտնվում է «վեգետատիվ վիճակում»:
Համաձայն մեկ այլ չհաստատված տեղեկության՝ նա մահացել է սխալ ընթացք ստացած սրտի վիրահատությունից հետո՝ վիրաբույժի ձեռքերը ուժեղ դողացել են:
Կիմ Չեն Ինի մահվան պաշտոնական հաստատում դեռևս չկա:
Բարեկամության կորեական ասոցիացիայի ղեկավար և Հյուսիսային Կորեայի մշակութային կապերի հարցերով կոմիտեի հատուկ ներկայացուցիչ Ալեխանդրո Կաո դե Բենոսը Կիմ Չեն Ինի մահվան մասին հաղորդումը անվանել է կեղծ՝ հաղորդում է Bloomberg-ը: «Մեր մարշալ Կիմ Չեն Ինի առողջական ծանր վիճակի մասին տեղեկատվությունը կեղծ է և չարամիտ»,- հայտարարել է դիվանագետը: