Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ամերիկայի Հայկական Ասամբլեան ողջունել է Ջո Բայդենի հայտարարությունը

Ամերիկայի Հայկական Ասամբլեան ողջունել է Ջո Բայդենի հայտարարությունը
26.04.2020 | 16:44

Ամերիկայի Հայկական Ասամբլեան ողջունել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հայտարարությունը: Ջո Բայդենը նշել էր, որ ընտրվելու դեպքում նա պարտավորվում է սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւը եւ դարձնել համընդհանուր մարդու իրավունքներն իր վարչակազմի գլխավոր առաջնահերթությունը: Բայդենի հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Այսօր մենք հիշում ենք չարագործությունները, որոնց բախվել է հայ ժողովուրդը Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ:


Բազմաթիվ տարիների ընթացքում Սենատում ես հպարտությամբ գլխավորել եմ հայ ժողովրդի դեմ կատարված Ցեղասպանության ճանաչման ջանքերը: Այսօր ես մեր ժողովրդի կյանքում այդքան մեծ ներդրում ունեցող բոլոր հայերի եւ հայ-ամերիկյան համայնքի կողքին եմ՝ հիշելով եւ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին»,-նշված է հայտարարության մեջ: Այսօրվա հայտարարությունը ցեղասպանության հարցում Բայդենի բազմամյա փորձի գագաթնակետն էր, հատկապես ԱՄՆ Սենատում նրա աշխատանքի ժամանակ, նշում է ԱՀԱ-ն:

Դիտվել է՝ 1161

Մեկնաբանություններ