Հյուսիսային Կորեայի մամուլն այսօր տարածել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ինի` աշխատավորներին հղված ուղերձը: Երկրի խոշորագույն շինարարություններից մեկում աշխատող բանվորներին ուղղված շնորհավորանքի տեքստը հրապարակել է «Նոդոն Սինմուն» պաշտոնաթերթը: Ուղերձը հրապարակվել է Կիմ Չեն Ինի առողջական վիճակի կտրուկ վատացման տեղեկությունների ֆոնին: Նախօրեին Հարավային Կորեայի մամուլը տեղեկացրել էր, որ ապրիլի 12-ին Կիմ Չեն Ինը սրտի վիրահատության է ենթարկվել, որից հետո բուժման կուրս է անցնում Փհենյանից դուրս գտնվող իր ամառանոցում: Ամերիկյան մի շարք աղբյուրներ, վկայակոչելով արբանյակային լուսանկարները, պնդում են, որ Կիմ Չեն Ինին տեղափոխող զրահապատ գնացքը արդեն մի քանի օր գտնվում է ծովափնյա Վոնսան քաղաքի երկաթուղային կայարանում: