Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ադրբեջանի տնտեսության օրական կորուստները՝ 70 միլիոն դոլար

Ադրբեջանի տնտեսության օրական կորուստները՝ 70 միլիոն դոլար
26.04.2020 | 22:22

Կորոնավիրուսի համաճարակի և կարանտինային միջոցառումների հետևանքով Ադրբեջանի տնտեսությունը օրական 120-ից 150 միլիոն մանաթի (70-ից 90 միլիոն ԱՄՆ դոլար) կորուստ է կրում, Turan գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբի հերթական նիստի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը:

«Հարկադիր պարապուրդի հետևանքով խնդիրներ կարող են ծագել անգամ խոշոր ձեռնարկություններում: Թեև ապրիլի 27-ից կառավարությունը որոշել է աստիճանաբար վերացնել սահմանափակումները, կորոնավիրուսի սպառնալիքը դեռ տևական ժամանակ կազդի ստեղծված իրավիճակի վրա»,- հայտարարել է նախարարը: Ջաբարովի խոսքով` եթե իրադրությունը զարգանա հոռետեսական սցենարով, կառավարությունը կրկին ստիպված լինի խիստ միջոցների դիմել, «գործարարների կորուստները շատ ավելի զգալի կարող են լինել, ընդհուպ մինչև սնանկացում»:

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ