Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հին հնդկական իմաստնություն

Հին հնդկական իմաստնություն
26.04.2020 | 22:23

Հնդիկ տղամարդը ստիպված է եղել 28 տոննա սոխ գնել և վաճառական ձևանալով` 1400 կմ տարածություն անցնել՝ տուն հասնելու համար կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված խիստ կարանտինի պայմաններում:


CNN-ը տեղեկացնում է, որ Պրեմ Մուրթի Պանդեյը աշխատե է Մումբայի օդանավակայանում և քաղաքում կորոնավիրուսով վարակման դեպքերի տարածման պայմաններում որոշել է վերադառնալ հայրենի Պրայագրաժ քաղաք, որը մեկ այլ նահանգում է գտնվում: Նա բեռնատար է վարձել, վարորդի ու մոտակա շուկայից գնած սոխը բեռնելով մեքենան՝ 3 նահանգ է անցել՝ ներկայանալով առաքիչ: Երեք օրից նա հասել է տուն: Ոստիկանները նրան մեկուսացրել են երկու շաբաթով, թեև կորոնավիրուսի ախտանշաններ չի ունեցել:

Դիտվել է՝ 992

Մեկնաբանություններ