Ռուսաստանը մինչև հունիսի մեկը դադարեցրել է ցորենի, տարեկանի, մեսլինի (ցորենի և տարեկանի խառնուրդ), գարու և եգիպտացորենի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս՝ հայտնել են գյուղատնտեսության նախարարությունից:
Մարտի վերջին կառավարությունը որոշել էր հացահատիկային մշակաբույսերի սակագնային քվոտաներ սահմանել: Ծավալը 7 մլն տոննա է: Դա թույլ կտա կայունացնել հացահատիկային մշակաբույսերի գները, կօգնի ապահովել ձավարեղենի և վերամշակվող արտադրանքների ներքին պահանջները: