Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կիմ Չեն Ինի կենսագիրը հաղորդել է խուճապի մասին

Կիմ Չեն Ինի կենսագիրը հաղորդել է խուճապի մասին
26.04.2020 | 22:26

ԿԺԴՀ-ի մայրաքաղաք Փհենյանում իրական խուճապ է սկսվել, հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի կենսագրին: Բնակիչները սկսել են մեծ քանակությամբ տարատեսակ ապրանքներ գնել՝ լվացքի փոշուց և բրնձից սկսած մինչև էլեկտրոնիկա և ալկոհոլ: Նրանք գնումները սկսել են ներմուծվող մթերքներից, որից հետո անցել են հայրենական արտադրության ապրանքներին (պահածոյացված ձուկ և ծխախոտ):

Նրանք հատկապես վախեցել են քաղաքի վրայով ցածր թռչող ուղղաթիռներից, Չինաստանի հետ երկաթուղային հաղորդակցության դադարեցման մասին լուրերից: Կիմ Չեն Ինը «կորել է»՝ ապրիլի 11-ից նա հասարակության մեջ չի հայտնվել, տեղական լրատվամիջոցները նրա մասնակցությամբ լուսանկարներ և տեսանյութեր չեն հրապարակել: Արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ նա սրտի վիրահատության է ենթարկվել:

Դիտվել է՝ 930

Մեկնաբանություններ