Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրություն»

27.04.2020 | 16:42

Հայազգի ռեժիսոր Ռուբեն Գինեյի «Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմը հասանելի է համացանցում:
էպիկ վավերագրական այդ ֆիլմը հայ-չինական և հայ-ասիական պատմական կապերի մասին է: Արժանացել է մի շարք մրցանակների:
Սկզբնական շրջանում նախատեսված էր կարճամետրաժ ֆիլմ պատրաստել չինական հեռուստաալիքներից մեկի պատվերով, ակայն հետագայում նախագիծը մեծ ծավալ ստացավ՝ հիմնվելով հայկական բազմաթիվ հետքերի վրա Միջին Ասիայում, Հնդկաստանում և Չինաստանում։ Նկարահանման խումբը երեք տարվա ընթացքում անցավ 80.000 կմ տարածություն՝ այցելելով 11 երկիր և 72 քաղաք աշխարհով մեկ։


«Մենք ստիպված էինք ճանապարհորդել և նկարահանել այն ինչ տեսնում էինք հայերի հետ կապված. հակառակ դեպքում մեզ ուղղակի չէին հավատա»,- ասում է ֆիլմի ռեժիսորը, նշում նաև, որ անցել ենք 80.000 կմ, ինչը համազոր է նրան, եթե երկու անգամ պտույտ կատարեին մոլորակի շուրջ, միայն թե ցույց տան հանդիսատեսին այն ամենը, ինչի մասին գրված է գիտական հոդվածներում կամ վաղուց մոռացված առասպելներում:


Ֆիլմի փակ պրեմիերան տեղի է ունեցել«Մոսկվա» կինոթատրոնում 2014-ին: Վեց տարվա միջազգային շրջագայությունից հետո հասանելի է հայ հանդիսատեսին Ռուբեն Գինեյի նկատում է, որ այսօր, երբ հազարավոր մարդիկ մեկուսացված են տանը, իսկական ժամանակն է հնարավորություն տալ հանդիսատեսին ճամփորդել և բացահայտել պատմության նոր էջեր:

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ