Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 62-ով՝ հասնելով 1808-ի, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 15-ով և հասել 848-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 18547 է:
Մահվան նոր դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Կորոնավիրուսային հիվանդությունից բուժվում է 931 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 29-ի: