Մայիսին յուրաքանչյուր ընտանիքի պիտի 100 000 դրամ վճարվի, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Առաջարկում ենք մայիսից 100 մլրդ դրամ նախատեսել ու 50 մլրդ դրամից ամեն ընտանիքի 100 հազար դրամ վճարել, մնացած 50 մլրդից հավելյալ թոշակ տալ 470 000 թոշակառուի», - նշեց նա։ Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է վերանայել սոցիալական աջակցության ծրագրերի թիրախավորումը՝ չաջակցել պետական սեկտորի, հանրային ծառայությունների բնագավառի, մեծ կոորպորացիաների աշխատողներին, որոնք իրենց աշխատավարձերը ստանում են։ «Մոտավորապես 150 հազար ընտանիք հանում ենք», - նշեց նա: