Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կալիֆոռնիայում վերաբացվել են լողափերը

Կալիֆոռնիայում վերաբացվել են լողափերը
27.04.2020 | 17:05

Հարավային Կալիֆոռնիայի իշխանությունները, անտեսելով նոր տեսակի կորոնավիրուսի համավարակը, վերաբացել են որոշ լողափեր, որոնք անմիջապես հեղեղվել են հազարավոր մարդկանցով, գրում է CNN-ը։ Լողափերը վերաբացվել են Կալֆոռնիայի Վենտուրա և Օրինջ շրջաններում, շարունակում են փակ մնալ Լոս Անջելեսում և Սան Դիեգոյում։ Վերջին օրերին նահանգում ջերմաստիճանը հասել է առավելագույնը 32 աստիճան՝ ըստ Ցելսիուսի սանդղակի: Մարդիկ «գրոհել» են լողափերը, լողացել ու արևայրուք ստացել։


Վենտուրա և Օրինջ շրջանների իշխանությունների խոսքով՝ լողափի այցելուները «հիանալի վարքագիծ են դրսևորում» և պահպանում են սոցիալական հեռավորության նորմերը։ «Մարդիկ մեծապես համագործակցում են և պահպանում են սոցիալական հեռավորության կանոնները»,-ասել է Նյուպորտ Բիչի փրկարարական ծառայության ղեկավարը։
NBC News-ի տվյալներով՝ Կալիֆորնիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 42 000 դեպք, որից 1600-ը՝ մահվան ելքով։

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ