Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վաշինգտոնը կոչ է արել Անկարային դադարեցնել հորատման աշխատանքները Կիպրոսի գազահանքում

Վաշինգտոնը կոչ է արել Անկարային դադարեցնել հորատման աշխատանքները Կիպրոսի գազահանքում
27.04.2020 | 17:07

ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային դադարեցնել Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտու տարածքում գտնվող գազի հանքավայրում հորատման աշխատանքները՝ ասել է Նիկոսիայում ԱՄՆ դեսպան Ջուդիթ Գարբերը` Phileleftheros-ին հարցազրույցում:

«ՄՆ-ը տեղյակ է, որ հորատման աշխատանքներ իրականացնող թուրքական Yavuz նավն ապրիլի 20-ին ժամանել է տարածաշրջան, որը Կիպրոսը հայտարարել է իր բացարձակ տնտեսական տարածք: Մենք հորդորում ենք թուրքական իշխանություններին դադարեցնել այդ գործողությունները և շարունակում ենք կոչ անել բոլոր կողմերին խուսափել այնպիսի քայլերից, որոնք մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում»,- ընդգծել է դիվանագետը:


Գերբերի խոսքով՝ ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Կիպրոսի ափամերձ ջրերում հորատման աշխատանքներ անելու Թուրքիայի մտադրության մասին հաղորդումներով: «Այդ սադրիչ քայլը սրում է լարվածությունը տարածաշրջանում», - շեշտել է ԱՄՆ դեսպանը:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ