Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իտալիան մասամբ չեղարկում է սահմանափակումները

Իտալիան մասամբ չեղարկում է սահմանափակումները
27.04.2020 | 17:08

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ մայիսի 4-ից մասամբ չեղարկվում են կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումները։
Կոնտեն հաղորդել է, որ կբացվեն պուրակները, կվերականգնվեն շինարարական աշխատանքներն ու զանգվածային արտադրությունը, զանգվածային միջոցառումները դեռևս արգելքի տակ կմնան։ Բնակիչներն առաջվա պես դեռևս իրավունք չեն ունենա առանց անհրաժեշտության փողոց դուրս գալու։


Վարչապետի խոսքերով, Իտալիան կորոնավիրուսի դեմ պայքարի «երկրորդ փուլ» է մտել։ Երկրում արդեն մի քանի օր է՝ կրճատվել են կորոնավիրուսից վարակվածության նոր դեպքերն ու մահերը։ Կորոնավիրուսով 197 000 մարդ է վարակվել, մահացել է 26 000-ը:

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ