Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արսեն Թորոսյան. Գալու է մի օր, երբ մենք չենք կարողանալու դա անել, նաև իմաստ չի ունենալու

Արսեն Թորոսյան. Գալու է մի օր, երբ մենք չենք կարողանալու դա անել, նաև իմաստ չի ունենալու
27.04.2020 | 17:12

«Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է կորոնավիրուսի վարակի տարածմանը եւ տարբեր օջախներին: Նա ասել է, որ աշխարհագրական բազմազանությունն ավելի լավ է, քանի որ կարելի է օջախը տեղայնացնել, ինչը հնարավոր չէ անել Երևանում։


«Մինչ օրս մենք յուրաքանչյուր դեպքի հետևից գնում ենք, բայց գալու է մի օր, երբ մենք չենք կարողանալու դա անել, նաև իմաստ չի ունենալու փակել որևէ համայնք», ասել է նա։ Նախարարի խոսքով, Էջմիածնի օջախը գործնականում մարված է։


Հարցին՝ մեզ մոտ վարակի տարածումը դեռ չի՞ հասել պիկին, Արսեն Թորոսյանը պատասխանել է. «Պիկը շատ հարաբերական է, կարող են լինել նաև պիկեր, քանի դեռ պատվաստանյութ չի ստեղծվել, կամ բոլորը չեն վարակվել ու վարակը չի մարել։ Անորոշությունները շատ մեծ են։ Զգուշությամբ ենք մոտենում կանխատեսումներին»։

Դիտվել է՝ 1198

Մեկնաբանություններ