Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին աջակցություն է հայտնել Ջոզեֆ Բայդենին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին աջակցություն է հայտնել Ջոզեֆ Բայդենին
27.04.2020 | 22:04

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր աջակցությունն է հայտնել Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածու Ջոզեֆ Բայդենին:


«Ինձ համար մեծ պատիվ է Բայդենին աջակցությունը հայտնելը, ես վստահ եմ` նա արտակարգ նախագահ կլինի: Բայդենը շատ լավ է պատկերացնում, թե ինչ է հարկավոր ձեռնարկել մի իրավիճակում, երբ մեր երկիրը կանգնած է մեծ ռեցեսիայի դեմ հանդիման», - հայտարարել է Փելոսին:


Դեմոկրատական կուսակցության անդամ և հարող բոլոր ազդեցիկ գործիչները իրենց աջակցությունն են հայտնել նախագահական ընտրություններում ամենահավանական թեկնածու Ջոզեֆ Բայդենին: Վերջին մի քանի շաբաթներին նախկին փոխնախագահի թեկնածությանն իրենց աջակցությունն են հայտնել նրա նախկին մրցակիցներ` սենատորներ Բերնի Սանդերսը և Էլիզաբեթ Ուորենը, նախկին նախագահ Բարաք Օբաման և նախկին փոխնախագահ Ալ Գորը:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ