Ճարտարապետների խումբը վերադարձել է շինհրապարակ՝ Փարիզի Աստվածամոր տաճարի՝ Նոտր Դամի, վերականգման աշխատանքները վերսկսելու համար՝
Մարտի սկզբին տաճարում կատարվող բոլոր շինարարական աշխատանքները դադարեցվել էին՝ որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների մաս: Այս շաբաթ մասնագետները պետք է ստուգեն հարթակը և կատարեն նախապատրաստական աշխատանքները շինարարության վերսկսման համար: Մայիսի սկզբին 50 աշխատող կմիանա տաճարի վերականգնման աշխատանքներին: Տաճարի վերականգնման ավարտի ժամկետը չի փոխվել, ամբողջ աշխատանքը նախատեսվում է ավարտել մինչև 2024-ը: