Կարծում եմ, որ մենք պետք է համատեղ ջանքերով թույլ չտանք դա՝ ԱԺ-ում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ գնահատական ունի այսօր ատելության խոսքում եկեղեցու ներգրավվման երևույթին։
«Վերջերս լարվածության ալիք եղավ, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է համատեղ ջանքերով թույլ չտանք դա, որովհետև Հայ առաքելական եկեղեցին բացառիկ նշանակություն է ունեցել և ունի հայ ժողովրդի կյանքում՝ Վեհափառ հայրապետի հովվապետությամբ։ Դա պատմականորեն մշտապես այդպես է եղել։ Մեր ժողովրդի խորհրդանիշների հետ կապված պետք է ունենանք առանձնահատուկ վերաբերմունք», - ասաց ՄԻՊ-ը։