Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը մասնակցել է Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին

ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը մասնակցել է Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
27.04.2020 | 22:10

Ներկայացրել ենք իրականությունը, որը եղել է, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, որ 2016-ին Պաշտպանության բանակի հրամանատարն էր:

«Տվել եմ բոլոր հարցերի պատասխանները, որոնք հուզել են հանձնաժողովին։ Ցանկացած հարց ստացել է իր պատասխանը։ Ներկայացրել ենք այն իրականությունը, որը եղել է ապրիլյան գործողությունների ընթացքում», - ասաց Մնացականյանը։
Հարցին՝ ի՞նչ բացթողումներ են եղել, կարո՞ղ էին դրանք ազդեցություն ունենալ պատերազմի ընթացքի վրա՝ Մնացականյանը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ»։


Ճշտող հարցին, թե ի վերջո քանի՞ հետկար ենք կորցրել Ապրիլյան պատերազմի ընթացքում, քանի որ շահարկվում է 400-800 հեկտարը, Մնացականյանն արձագանքեց. «Մեր հաշվարկով՝ մինչև 400 հեկտար»։ Հարցին՝ ինքն անձամբ ունեցե՞լ է բացթողում՝ Մնացականյանը պատասխանեց. «Իմ մասով էլ կա բացթողում»։ Ինչ բացթողման մասին է խոսքը՝ Մնացականյանը չմանրամասնեց, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց սպասել հանձնաժողվի աշխատանքների եզրակացությանը։ Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովը ստացել է անկեղծ պատասխաններ ու բարձր է գնահատում այսօրվա հանդիպումը։


«Մենք այսօր աշխատանքի վերջնական փուլում ունեցել ենք շատ կարևոր հանդիպում։ Ես՝ որպես հանձնաժողովի նախագահ, և մեր հանձնաժողովի անդամները կարող ենք հաստատել դա», - ասաց նա:

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ