Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ուսումնական հաստատություններում այս տարի ավարտական և փոխադրող քննություններ չեն լինի

Ուսումնական հաստատություններում այս տարի ավարտական և փոխադրող քննություններ չեն լինի
27.04.2020 | 22:12

Ուսումնական հաստատություններում այս տարի ավարտական և փոխադրող քննություններ տեղի չեն ունենա, դիմորդները կհանձնեն ընդամենը մեկ քննություն՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։


«Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու 4-րդ և 9-րդ դասարանների ավարտին: Աշակերտների՝ մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատականների հիման վրա ամփոփվում են նրանց տարեկան գնահատականները, որոնք համարվում են քննական, և դրանց հիման վրա աշակերտները փոխադրվում են հաջորդ աստիճան: Փոխադրական քննություններ չեն իրականացվելու նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում, ամփոփումը տեղի է ունենալու նույն կերպ: Չեն իրականացվելու նաև դպրոցական ավարտական քննությունները»,-ասաց նա՝ նշելով, որ դպրոցական ատեստատները կտրվեն մինչև մայիսի 25-ը: Նա հավելեց, որ ավարտական քննություններ չեն իրականացվելու նաև բուհերում, քոլեջներում և ուսումնարաններում և ընդգծեց՝ որոշումները կայացվել են՝ ելնելով նաև այն հանգամանքից, որ որևէ կերպ չխոչընդոտվի զորակոչի ընթացքը:


Բուհերի ընդունելության քննությունների մասին՝ Հարությունյանն ասաց, որ ընտրել են հնարավոր օպտիմալ տարբերակը, որով կարողանան և դիմորդների գիտելիքը չափել, և համավարակային միջոցառումներին չխոչընդոտել: «Միասնական քննությունների համար նախնական հայտերը դիմորդները լրացրել են մինչև մարտի 15-ը, սակայն, քանի որ ընթացակարգի փոփոխություն է տեղի ունենում, անհրաժեշտ է հայտերի ճշգրտման ժամանակ տալ թե արդեն հայտագրվածներին, թե նախորդ տարիների շրջանավարտներին, որոնք նպատակադրվել էին դիմել այլ բուհեր, որոնց քննություններն անորոշ ժամանակով հետաձգվել են: Առաջարկվում է միավորել քննությունների հայտագրման գործընթացը բուհեր դիմելու դիմում-հայտերի լրացման գործընթացի հետ՝ ունենալով մեկ միասնական գործընթաց: Մայիսի 25-ից հնարավորություն կտրվի հայտագրվել մինչև հունիսի 15-ը: Դիմորդները միաժամանակ կընտրեն թե քննական առարկան, թե բուհն ու մասնագիտությունը»,-ասաց նա՝ պարզաբանելով, թե ընդունելության համար անհրաժեշտ է մեկ քննություն հանձնել, մոտակա օրերին կհայտարարվի, թե որ մասնագիտությունից որն է լինելու քննության միակ առարկան: «Դիմորդները քննությունները հանձնելու են հուլիսի առաջին տասնօրյակի ընթացքում»,-հավելեց նախարարը: Նա անդրադարձավ նաև ավարտական «Վերջին զանգ»-ի միջոցառումներին՝ նշելով, որ որոշել են, որ երբ Առողջապահության նախարարությունը հայտարարի, թե համավարակն իրենց այլևս որևէ վտանգ չի ներկայացնում, կորոշվի որևէ օր, և այդ օրը կկատարվեն միջոցառումները:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ