Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

2020-ի մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը 4.9 % անկում է գրանցել

2020-ի մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը 4.9 % անկում է գրանցել
27.04.2020 | 22:13

2020-ի մարտին՝ 2019-ի մարտի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշ 4.9 % անկում է գրանցել՝ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2020-ի մարտի ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական մակրոտնտեսական ցուցանիշների։ Շինարարության ծավալը կրճատվել է 26,2 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 9,9 %-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 1,9 %-ով և ծառայությունների ծավալը՝ 4,8 %-ով։ 2020 -ի մարտին՝ նախորդ տարվա մարտի համեմատ, արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 16 %-ով՝ կազմելով 253,2 մլրդ դրամ։ Առանձին վերցրած արտահանումը կրճատվել է 17,4 %-ով, ներմուծումը՝ 15,3 %-ով։

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ