Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թուրքիայի հյուրանոցները համավարակից հետո կհրաժարվեն շվեդական սեղանից

Թուրքիայի հյուրանոցները համավարակից հետո կհրաժարվեն շվեդական սեղանից
27.04.2020 | 22:15

Հյուրանոցները բացելուց հետո զբոսաշրջիկների համաճարակաբանական անվտանգությունն ապահովելու համար թուրք հյուրանոցները կհրաժարվեն շվեդական սեղանից, հայտնել է Ahaber-ը: Թուրքիայի Մշակույթի եւ տուրիզմի նախարար Մեհմեդ Էրսոյը ներկայացրել է հյուրանոցների նոր կանոնները, որոնք ուժի մեջ կմտնեն մայիսի վերջին ներքին տուրիզմի վերագործարկումից հետո: Համաձայն նորամուծություններին, «շվեդական սեղանի» համակարգով սնունդ այլեւս չի լինի: Ենթադրվում է, որ այն կփոխարինվի համապարփակ ընտրացանկով:


Նախևառաջ կբացվեն այն հյուրանոցները, որոնք կորոնավիրուսի բացակայության վերաբերյալ վկայագրեր կունենան: Սկզբում, նրանք հյուրեր ընդունելու համար կօգտագործեն սենյակների միայն կեսը: Բացի այդ, հյուրանոցների ներսում գտնվող ռեստորանները պետք է ապահովեն սոցիալական հեռավորություն: Որոշ հյուրանոցներ կարող են ընտանիքներին առաջարկել տնակներ:


Որոշակի միջոցառումներ կձեռնարկվեն ոչ միայն հյուրանոցներում, այլև սրճարաններում, ռեստորաններում և առողջարանային օբյեկտներում: Սպասարկող անձնակազմի համար կլինեն հետեւյալ պահանջները՝ նրանք պարտավոր են նախքան աշխատանքի անցնելը բժշկական զննություն անցնել, աշխատել ձեռնոցներով և դիմակներով, որոշ դեպքերում կարող է օգտագործվել հատուկ պաշտպանիչ հագուստ: Նոր կանոնները կկիրառվեն նաեւ զբոսանավերի վրա՝ սոցիալական հեռավորությունն ապահովելու համար նավի վրա ուղևորների քանակը կնվազեցվի: «Պատրաստվում ենք տեղական տուրիզմը վերաբացել մինչև մայիսի 15-ը: Կարծում եմ, որ բնակարաններն ու բուտիկ հյուրանոցները կլինեն ամենատարածված բնակեցման օբյեկտները: Գները կարող են բարձրանալ», – Ուլայի քաղաքապետ Իշաբիլ Աքայանին է մեջբերել Ahaber-ը: Թուրքիան ակնկալում է, որ արտասահմանյան հյուրեր կսկսի ընդունել օգոստոսի վերջին: Օդանավերում զբոսաշրջիկների համաճարակաբանական անվտանգությունն ապահովելու համար կկազմվի նստատեղերի հատուկ կարգ, ուղևորների մեջտեղի նստարանը կմնա ազատ:

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ